ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարությանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Քրիստոֆ Բյուսոնը մասնավորապես գրել է.
«Թուրքմենստանում Էրդողանը նոր անհանգստացնող իմպերիալիստական ելույթ է ունեցել՝ կոչ է անելով թուրքալեզու երկրներին իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում»:
Գրառմաման վերջում Քրիստոֆ Բյուսոնը շեշտել է.
«Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող»:
--00--ԱԹ