ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24 News
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսպիսով Բարձրագույն Դատական Խորհուրդ կոչվող կառույցը (ԲԴԽ), որոշում ընդունեց խիստ նկատողություն հայտնել դատավոր Զարուհի Նախշքարյանին։ Պարզվում է դատավոր Նախշքարյանը ընդվզել է վարչապետ կոչեցյալի «վնգստացող դատավորներ» գարշարտահայտությանը, որի համար էլ պետք է ընդուներ ինքնաբացարկը։ Իրականում, հենց ԲԴԽ կոչվող կառույցը պետք է խիստ հայտարարություն ընդուներ վարչապետ կոչեցյալի խոսքի առնչությամբ, պաշտպանելով դատավորների անկախությունը։
Իհարկե, կարելի էր չզարմանալ, քանի որ այդ ԲԴԽ կոչվող կառույցը գլխավորում է հայտնի կեղծարար, անսկզբունք, հակապետական գործիչը։ Ինձ ցավ է պատճառում, որ այդ նույն ԲԴԽ կառույցի ղեկավարի կամակատարներն են իմ կողմից ժամանակին շատ հարգված իրավաբաններ Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատուրյանը։
Երկուսի հետ էլ եղել եմ ջերմ հարաբերությունների մեջ և համոզված եղել, որ նրանք և գիտականորեն և իրենց համոզմունքներով խորապես հասկանում են իրավական պետություն, իշխանությունների տարանջատում, անկախ դատական իշխանություն հասկացողությունները։ Ավաղ, պարզվում է նրանք ընդամենը ամենասովորական կարիերիստներ են,անսկզբունք,անարժանապատիվ, թքած ունենալով իրենց իբր ստացած գիտելիքների վրա»։
--00--ԱՀ