ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24 News
ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում հնարավոր է: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Համաժողովը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին, այսօր վերջին օրն է:
Հիշեցնենք, որ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն հայտարարել էր, որ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
--00—ՄՀ