ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կարող է կայանալ մինչև դեկտեմբերի վերջ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը», այս մասին լրագրողներին հայտնել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Կան ծրագրեր դեկտեմբերին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,-ասել է նա։
--00—ՅՄ