ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելուց հետո ինքնամեկուսացել է մինչև հինգշաբթի․ նա հիվանդության ախտանիշներ չունի։ Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Խակը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հաստատում ենք, որ գլխավոր քարտուղարը կապի մեջ է եղել այն անձի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել», - ասել է Հեքը:
«Նա ախտանիշներ չունի, առաջին թեստը, որը նա հանձնել է, բացասական է եղել: Այնուամենայնիվ, որպես նախազգուշական միջոց, նա կաշխատի տնից մինչև նոր թեստի հանձնումը՝ դեկտեմբերի 9-ը»։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 72 տարեկան է, և որ Նյու Յորքում գրանցվել է կորոնավիրուսի՝ «օմիկրոն» շտամներով վարակման դեպքեր։
--00—ԼՄ