Պաղեստինա-իսրայելական պատերազմում զոհերի թիվն «ապշեցնող և անընդունելի» է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

915477

Պաղեստինա-իսրայելական պատերազմն ամեն օր բերում է ապշեցուցիչ և անընդունելի թվով քաղաքացիական զոհերի՝ ներառյալ կանանց և երեխաներին: Դա պետք է դադարեցվի: Ես կրկնում եմ անհապաղ մարդասիրական հրադադարի իմ կոչը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ես խորապես ցնցված եմ, որ Գազայի հատվածում հարվածներ են հասցվել երկու դպրոցների: Տասնյակ մարդիկ՝ բազմաթիվ կանայք և երեխաներ, սպանվել և վիրավորվել են, երբ փորձել են ապաստան գտնել ՄԱԿ-ի շենքում»,-ասել է Գուտերեշը։

--00—ՅՄ