ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«Հայկական կողմը «3+2» ձևաչափում ունի իր դիրքորոշումը, այն չի կարող վերաբերել մի խնդրի, որն այլ ձևաչափով քննարկվում է: Կայանալիք հանդիպումից պարզ կլինի՝ որքանո՞վ է «3+2» ձևաչափն օգտակար հայկական կողմի համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք փոխարտգործնախարարների հանդիպմանը:
«Եթե անգամ Թուրքիան «3+2» ձևաչափում հեռահար նպատակ ունի, հայկական կողմն առաջ է քաշել իր պայմանները, որոնք կողմերն ընդունել են՝ ի գիտություն»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանի իշխանության նպատակն է խաղաղության օրակարգը դարձնել ռեգիոնալ սուբյեկտների օրակարգ, ինչը հեշտ չէ, բայց իշխանությունը հավատացած է, որ դա բխում է բոլորի շահերից:
Մանրամասները՝ տեսանյութում։