ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24 News
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը հայ գործընկերոջ՝ Վահե Գևորգյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների մասին լուրերի ֆոնին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
--00—ՄՀ