ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի մերժումը Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկումը չի կարող տարածաշրջանում նոր հակամարտության պատճառ դառնալ: Նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք ակնկալում ենք, որ դա նոր ալիքի չի հանգեցնի», - ասել է Ռուդենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հարցին՝ կա՞ն մոտավոր պայմաններ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար, դիվանագետը բացասական է պատասխանել:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
--00—ԼՄ