ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24 News
Երևանի քաղաքապետ, նախկին միջակ դերասան-միմոս Հայկ Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել։ Վարչապետ կոչեցյալի գարշաթերթը նրա մասին, «իր ունեցած» տեղեկությունների համաձայն, հերյուրանքներ է հրապարակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Բացարձակապես միտք չունենալով պաշտպանել Հայկ Մարությանին, հարց եմ ուղղում Հայաստանի «իրավապահ» մարմիններին․ Փաստորեն, «լրատվամիջոցը» չի նշել իր տեղեկության աղբյուրը, սա չի՞ տեղավորվում, վերջերս ԱԺ-ի կողմից ՁԼՄ-ների մասին ընդունված «օրենքի» շրջանակներում։
Հա, մոռացել էի, չէ՞ որ դուք վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ եք գործում։ Կարծում եմ, որ արդեն ստացել եք հրահանգը, ստուգել և մի բան գտնել քաղաքապետի գործունեության մեջ, այնուհետև գործ հարուցել, ձերբակալել և կալանավորել։
Շուտով, չէ՞․․․»,- գրել է Իշխանյանը։
--00--ԱԹ