ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այսօր խորհրդարանի շենքում փակ հանդիպում են անցկացնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։
Ամենայն հավանականությամբ, Լիպարիտյանն ու իշխանական պատգամավորները քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումները։
Հիշեցնենք, որ Երևանն ու Անկարան պաշտոնապես հայտարարել են հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, որոնք պետք է աշխատանք տանեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
--00—ԼՄ