62–ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Opel-ներին. նախնական տեղեկություններով՝ հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

վթար

Դեկտեմբերի 15-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Ավետիք Գ.-ն էր, ով նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում,  Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  65-րդ կմ հատվածում՝ Կամոյի փողոցում,  իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի  մարզի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ն.-ին պատկանող Opel  և 26-ամյա Սասուն Ն.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ավետիք Գ.-ն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:  

--00—ՄՀ