ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մուտքագրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և պաշտոնանկ անելու նախագիծը։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Գալջյանն ասաց, որ Մարությանին անվստահություն հայտնելու համար հավաքվել է 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն է։
Նշենք, որ երրորդ աշխատանքային օրը կկայանա արտահերթ նիստ, որտեղ փակ քվեարկություն տեղի կունենա։ Քվեարկությամբ պարզ կլինի՝ Հայկ Մարությանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե՞ նրան քաղաքապետի պաշտոնում կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության քաղաքապետի թեկնածու, առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
--00--ԿԿ