ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24 News
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում։ Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրման հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։
--00—ՄՀ