ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Թուրքական «Pegasus» ավիաընկերությունն սկսել է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների նախապատրաստումը։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:
Աղբյուրի հաղորդմամբ, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտնել է, որ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին։
Նախարարը հայտարարել է նաև հայկական ընկերության՝ Երևան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու ցանկության մասին։
--00--ԱՀ