ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Սարատովից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և շարունակում է վայրեջք կատարել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիացիոն ծառայություններին, Boeing 737 օդանավը տագնապի ազդանշան է տվել թռիչքից կես ժամ անց:
Ներկա պահին ինքնաթիռը գտնվում է Ռյազանի մարզի երկնքում և շարունակում է իջնել: Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի «Դոմոդեդովո» օդակայանում:
--00--ԿԿ