ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի անձնական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրյուսելում։
Ինքնաթիռն ուղևորվում էր Իսպանիա՝ Տեներիֆե, սակայն երկու անգամ օդ բարձրանալուց հետո ստիպված վայրէջք է կատարել Բրյուսելի օդանավակայանում։
Ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել: Մեսսիի՝ ինքնաթիռում գտնվելու մասին չի հաղորդվում։