ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
Երեկվանից մեկնարկել է Արցում Ամանորի առթիվ երեխաներին նվերներ բաժանելու գործընթացը:
Ստեփանակերտի համայնքապետարանի էջում հայտնում են, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները անձամբ են մասնակցել որոշ կրթօջախներում մանուկների համար սպասված ու հաճելի արարողությունը:
«Մինչև դեկտեմբերի 31-ը հրաշագործ ու ամենահաս Ձմեռ պապի պարկում եղած անակնկալները կհասնեն մայրաքաղաքում բնակվող, մինչև 5-րդ դասարանը ներառյալ, բոլոր երեխաներին:
Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաների ու Աջափնյակ թաղամասի նախադպրոցական խմբի սաների Ձմեռային հեքիաթն ավելի գունագեղ դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Ստեփանակերտցիների համաշխարհային ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ նրանց համար հատուկ նվերներ նախապատրաստելով»,-ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՄՀ