ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
«Քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, այն հարուցելու համար հիմք է հանդիսացել անանուն բողոքը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամսոնյանը։
Այսօր արդեն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հրապարակեց որոշումը, որում նշված է, որ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել armeniapubliccontrol@gmail.com հասցեից ստացված դիմումն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանը «Antifake» հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետի և իշխանությունների հասցեին հնչեցրել է ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ։ Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։
--00--ԱՀ