ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերգեյ Մովսիսյանը մանդատը վայր է դրել՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար։
Մեզ հետ զրույցում պատգամավորը հաստատեց տեղեկությունը՝ նշելով․ «Քաղաքական թիմն է այսպիսի որոշում կայացրել, ես էլ ընդունել եմ։ Հիմա էլ հանուն Հայաստանի Հանրապետության կշարունակեմ ծառայել գործադիրում»:
Սեդրակ Թևոնայնն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ հնարավոր է՝ անցնի այլ աշխատանքի՝ սակայն չբացելով փակագծեր՝ որտեղ։
--00--ԱՀ