ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
30 տարի պատերազմի մեջ ենք, օր առաջ խաղաղության պայմանագիր պետք է կնքել և խաղաղություն հաստատել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական» պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
Պատգամավորի խոսքով, պատերազմից երկու տարի անց դեռ գերիներ ունենք, Գյումրիից ևս գերիներ կան, միջազգային գործընկերները Բաքվին պետք է պարտադրեն վերադարձնել նրանց:
Անդրադառնալով ընդդիմության կողմից նոյեմբերի 5-ին նախատեսվող հանրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ նման հանրահավաքներ բազմիցս արվել են և ոչ մի արդյունք չի ունեցել. «Ընդդիմությունը, հանրահավաք անելով, որևէ հաջողության չի հասել, ժողովուրդը մեզ է քվե տվել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ