ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Վաղը կայանալիք ԱԺ խորհրդի նիստին չենք մասնակցելու, հերթական ապօրինի գործողությունն է, հակասում է ոչ միայն Սահմանադրությանը և ԱԺ կանոնակարգ օրենքին, այլ նաև պառլամենտարիզմի օրենքներին: Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ քննարկվելու է 33 պատգամավորի մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը: «Խորհրդարանական ընդդիմության 33 պատգամավորները ակտիվ քաղաքական և պատգամավորական գործունեությամբ են զբաղվել, ի տարբերություն՝ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավորների: Ընդդիմությունն իրականացրել է իր գործառույթները և՛ Աժ-ում, և՛ դրսում՝ հանդես գալով բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով: Այս գործողությունը ընդդիմության հանդեպ հետապնդման և քաղաքական հալածանքի հերթական փորձն է, հերթական ապօրինությունն է իշխանությունը իրականացրել՝ ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերի 60 տոկոսը «կերել», յուրացրել են»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։