ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
ՀՀ վարչապետը գեղեցիկ ժեստ արեց, թեև ղազախները ոչինչ չարեցին Արցախի դեպքում, բայց ՀՀ-ն նախաձեռնող է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ղազախագետ Շուշաննա Խաչատրյանը։
Բանախոսի համոզմամբ՝ Ղազախստանը բավականին խոցելի է իսլամիզմի տարածման տեսանկյունից, վտանգը միշտ կա, հատկապես հարավային շրջաններում, և այս իմաստով ՀԱՊԿ-ին դիմելը թուլության նշան չէ։ Ղազախստանում կա ահաբեկչության վտանգ։
Խաչատրյանը ընդգծեց նաև Թուրքիայի տարօրինակ լռությունը հարցի վերաբերյալ, այն դեպքում, երբ Ղազախստանը կենսական նշանակություն ունի Անկարայի համար հատկապես վերջին տարիներին։
Մանրամասները՝ տեսանյութում։