ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհուրդը հունվարի 13-ին կհաստատի Ղազախստանից խաղաղապահ զորակազմի դուրսբերման կարգը, հայտնում է Russia Today-ը։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զանեյտդինովը։
«ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կհաստատի ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհուրդը»,-ասել է նա։
Զանեյտդինովի խոսքով՝ հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստը։
--00--ՍԳ