ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24 News
Սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող սոցիալական նշանակության օբյեկտների փոխանցումը Ղազախստանի իրավապահ մարմիններին։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից մշակված պլանի համաձայն՝ սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող սոցիալական նշանակության օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին», - հայտնել են գերատեսչությունից։
--00—ՄՀ