ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24 News
2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 29 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
«Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
Մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 20-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՄՀ