ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմանում, Սյունիք մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Քարամյանը իր վարած Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել բետոնե պատնեշին:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Վ. Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
--00—ԼՄ