ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցում Լոռու մարզի բնակիչ Ռուդիկ Ա-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան հողամասում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Սամվել Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Տարոն Մանասերյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ