ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Ուկրաինացի ծայրահեղականները երկրի տարբեր քաղաքներում իբրև պատանդ ու «կենդանի վահան» պահում են ավելի քան 1500 արտասահմանցիների։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Խարկովում գտնվում են Հորդանանի, Եգիպտոսի, Վիետնամի և Ինդոնեզիայի 257 քաղաքացիներ։ Սումա քաղաքում պահվում են իբրև պատանդ Հնդկաստանի, Տանզանիայի, Չինաստանի, Գանայի, Հորդանանի, Եգիպտոսւ, Պակիստանի, Թունիսի, Զամբիայի, Ղազախստանի և Սերբիայի 1 140 քաղաքացիներ։ Մարիուպոլում են գտնվում Թուրքիայի 70 և Ղազախստանի 18 քաղաքացիներ», - ասել է նա։
Ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի՝ օտարերկրացիներ կան Օդեսսայում, Կիևում, Խերսոնում և Չեռնիգովում, նրանց թույլ չեն տալիս դուրս գալ երկրի տարածքից։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։