ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել է Անահիտ Անտոնյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի ԲԴԽ-2-Ո-3 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Անահիտ Անտոնյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում:
--00--ՍԳ