ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
2020-ին ՌԴ-ն ու Թուրքիան իրար մեջ հարցեր լուծեցին, ու մենք ընկանք «դռբի տակ»։ Եթե լիներ մերձկասպյան թուրքերի և մեր խնդիրը, այսպես չէր վերջանա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:
Նրա խոսքով, հիմա էլ նման ռազմական խաղեր գնում են, ավելի մեծ մաշտաբով, արդեն գլոբալ խաղեր են, և մենք, իհարկե, կարող ենք դարձյալ «դռբի տակ» ընկնել: «Մենք ոչինչ չենք արել, որ հանկարծ գերտերությունները մեր վրայով անցնեն, մտնենք մեր՝ կրիայի տուփը, որ մեզ գոնե չտրորեն։ Եվ առհասարակ, որ մի ավանակն է կարծում, որ խաղաղ տարիներ են լինում երկրագնդի վրա»,-ասել է Վարդանովը:
Բանախոսն անդրադարձել է նաև ՊՆ բարեփոխումներին, Ղազախստան հայկական զորք ուղարկելուն և թեմային առնչվող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ