ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
44-օրյա պատերազմից հետո ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակում բարձրացել է ՌԴ-ի դերակատարությունը, նրա խաղաղություն ու կայունություն ապահովելու պատասխանատվության աստիճանը, ինչը դուր չի գալիս ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, այդ մասին թուրք-ադրբեջանական տանդեմը բացեիբաց չի կարող հայտարարել, բայց խփում են Մինսկի խմբին, որ հետո արդարանան ռուսների առաջ, թե տեսեք միայն ձեր դեմ չենք, արևմուտքին ևս քննադատում ենք:
«Ղազախստանում տապալվեց պանթուրքական նախաձեռնությունը, ի դեպ, այն հաջողելու դեպքում հաջորդ ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ էր լինելու, և հիմա ՌԴ-ից վառված, Թուրքիան ու Ադրբեջանը փորձեցին մուռը հանել Վարդենիսում»,- ասել է Բաբայանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի, այդ թվում Արցախի ներքին քաղաքական կյանքին:
Մանրամասները՝ տեսանյութում: