Դու' ես մեր ազգին զոհ դարձնում, մեղավոր կարգում բոլորին, որ գոհացնես Ալիևին ու Էրդողանին. Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 3, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, թե իբր աշխարհն ընկալում էր մեզ իբրև «ազգ-նահատակ», իսկ «ազգ-բանակ» կոնցեպտը կոնֆլիկտագեն էր, մեղավոր է դարձնում ողջ ժողովրդի սեփական ձախողումների համար ու բավարարում Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի պահանջները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ 

Ըստ Զաքարյանի, «ազգ-բանակ» կոնցեպտը ոչ թե նշանակում է, որ պետք է պատերազմել բոլորի դեմ, այլ որ պետք է ամեն ոլորտում ուշադրություն դարձնել մեր անվտանգային մարտահրավերներին, դարձնել դա գերակա ուղղություն, որովհետև այդպես է պարտադրում մեր անվտանգությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ