ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24 News
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իրազեկող տեսանյութ է հրապարակել աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ:
Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատանքային իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է այն, որ աշխատողները իրազեկված չեն լինում, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն: Տեղյակ չեն լինում, թե ինչի համար է անհրաժեշտ աշխատանքային պայմանագիրը, ինչպես է այն կնքվում և ինչ պետք է պարունակի:
Մինչդեռ, պատշաճ ձևակերպված աշխատանքային պայմանագրի առկայությունն աշխատանքային իրավունքների երաշխավորման անփոխարինելի գրավական է:
Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ:
Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
--00—ՄՀ