ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24 News
Հունվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացրին նույն ստորաբաժանման ծառայողները` համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ։ Այգեստան գյուղից կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի 37-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Հանգամանքները պարզվում են։
--00--ՍԳ