ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24 News
Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն Էրեբունու փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին 3 անձի՝ «Մերսեդեսով» հանդերձ։
Բերման ենթարկվածներից մեկը մեքենայից ոստիկաններին ներկայացրեց 5 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու ատրճանակ՝ նախնական տվյալներով՝ գազային:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։
--00--ՍԳ