ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, թիմը մարզվում է Աբովյանում:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, հավաքին մասնակցում է 11 ծանրորդ: Նրանք պատրաստվում են տարվա առաջին միջազգային մրցաշարին՝ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է ապրիլին Սոֆիայում:
Իսկ մինչ այդ ծանրորդներն իրենց ուժերը կփորձեն Հայաստանի առաջնությունում, այն նշանակված է փետրվարի 1-6-ը:
Կանանց թիմը առաջին հավաքն անցկացնելու է փետրվարին:
--00--ՍԳ