ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսանող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները, ԱՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվեն 50%-ի չափով։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
Ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի և Շուշիի գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի պատճեն,
- տեղեկանք ուսման վարձի չափի մասին՝ ըստ կիսամյակների,
- տեղեկանք քննաշրջանի արդյունքների մասին (քննաշրջանի ավարտից հետո):
Շահառուներին հորդորում ենք հնարավորինս շուտ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: