ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հետաքրքրական է, որ այս խոսակցությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ պաշտոնական Բաքվի կողմից քշվել են Լաչինի միջանցք ու փակել այն։
--00—ՅՄ