ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը:
«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ», - նշվում է հաղորդագրությունում:
--00—ԼՄ