ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24 News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) հավանություն է տվել Pfizer/BioNTech պատվաստանյութի կիրառմանը 5-11 տարեկան երեխաների համար: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱՀԿ խորհրդատվական խումբը խորհուրդ է տվել ընդլայնել Pfizer/BioNTech պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար։
Երեխաների պարագայում խորհուրդ է տրվում նվազեցնել դեղաչափը 10 մկգ-ի, ինչը երեք անգամ պակաս է 12 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար օգտագործվող դեղաչափից:
--00--ԱՀ