ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Անկարան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում եւ ընդլայնել առեւտրային կապերը Երեւանի հետ, գրում է թուրքական «Hüriyyet» թերթը, փոխանցում է ria.ru-ն։
«Որպես առաջին քայլ՝ որոշվել է բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Այնուհետև օրակարգում կդրվի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի հայերի համար։ Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսին են կամուրջը և շենքերը Կարսի մոտ, որին հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,- գրում է թերթը։
Ավելի վաղ քաղավիացիայի թուրքական վարչությունը տեղեկացրել էր, որ Թուրքիան եւ Հայաստանը կբացեն ավիահաղորդակցությունը փետրվարի 2-ից, չվերթները կիրականացվեն շաբաթը երեք անգամ։
--00—ԼՄ