ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24 News
Հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ քննարկվել են մայրաքաղաքի զարգացման մի շարք ծրագրեր, այդ թվում՝
- «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացում,
- հուշարձան շենքերի պահպանությանը զուգահեռ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատում,
- ճանապարհաշինություն,
- դպրոցաշինություն,
- մանկապարտեզաշինություն։
--00--ՍԳ