ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Արմեն Սարգսյանը հրաժարականի տեքստում ամեն ինչ գրել է, ճգնաժամ է, ճգնաժամը հաղթահարելու քայլեր այդպես էլ տեղի չեն ունենում։ Այս մասին 24News-ին ասաց, նախագահի նախկին խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
«Եթե մարդը հրաժարական է տալիս, կապ չունի ով, որևէ մեկն ասում է՝ «չկա զսպվածութայն և հավասարակշռման մեխանիզմ», հիմա եթե գալիս է մեկը, ով իրենցից է [«Քաղացիական պայմանագիր» կուսակցությունից], էս մեկն ի՞նչ է անելու։ Դուք Ձեր հարցին պատասխանեցիք», - ասաց Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ կլինեն ՔՊ-ից ընտրված նախագահի պարագայում։
«Ապագայում ճգնաժամը ոչ թե հաղթահարվելու է, ավելի է խորանալու՝ հաշվի առնելով նաև այս մոտեցումը։ Մարդը 4 տարի ամեն անգամ ասել է, որ չկան զսպման և հավասարակշռման մեխանիզմներ, ապա նույն ձև վիճակը շարունակվելու է, մի բան էլ ավելի վատ է լինելու», - եզրափակեց Թևան Պողոսյանը։
Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարել էր նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին։ «Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները», - նշել էր Սարգսյանը։
--00--ԿԿ