ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել․
«Ի գիտություն Արցախի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 19-ի N 336-Ա որոշման շահառուների.
Սույն թվականի փետրվարի 2-ից վերսկվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով
/Սոֆիա առևտրի կենտրոն/ և ք.Երևան, Աբովյան 9 հասցեով։
Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190»:
--00—ԼՄ