Երթուղայինների վարորդների համար աջակցության ծրագիր չկա. նախարար՝ ցուցարար վարորդների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

զար

Երթուղայինների վարորդների համար աջակցության ծրագիր չկա: Այդ մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով երթուղայինի վարորդների բողոքներին:

«Վարորդների համար՝ որպես առանձին խումբ, աջակցություն չկա, բայց կան տարբեր ծրագրեր, որոնցից կարող են օգտվել»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երթուղայինների վարորդներն այսօր բողոքի ակցիա են արել՝ դժգոհելով, որ արտակարգ դրության ժամանակ հանրային տրանսպորտի գործունեությունը սահմանափակելուց հետո պարապուրդի են մատնվել, և որ կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց համար նախատեսված չէ: