ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան օգտահաշվի ու էջի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ:
«Եվ այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու», - նշել է Բեգլարյանը:
Արցախի պետնախարարը ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով խնդրում է աջակցել ֆեյսբուքյանիր էջի տարածման հարցում:
--00—ԼՄ