ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Բախշիանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։
«Տեղեկացնում եմ, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արղամանյանին: Դատավորի կազմից տեղեկացանք, որ նիստը տեղի կունենա վաղը, ժամի մասին կհայտնեն առավոտյան, որից հետո լրացուցիչ կգրեմ»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից միաձայն բավարարվել են։
--00--ԱՀ