ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Մենք չենք կարող ասել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, որովհետև գոյություն ունի մեկ այլ սկզբունք, այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով, ազգերի ինքնորոշման և տարածքների ամբողջականության սկզբունքները հավասարազոր են: «Մենք իրավունք չունենք որևէ պետության մեջ, որևէ էթնիկ միավորի անկախության ձգտման հետ կապված ինչ-որ գնահատական տանք, մենք կարող ենք պաշտպանել իրենց այդ ձգտումներն ու անկախանալու իրավունքը, բայց այդպիսի կատեգորիկ իրավական գնահատական տալ չենք կարող»,- ասել է Հովիկ Աղազարյանը:
Բանախոսն անդրադարձել է թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում: