ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24 News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շփոթմունքով է արձագանքել լրագրողի հարցին, թե արդյոք վախենում է Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովից․ Պեսկովի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու երկրի ղեկավարը պետք է վախենա ռուսական շրջանի առաջնորդից:
«Ինչո՞ւ պետք է Պուտինը վախենա ռուսական շրջանի ղեկավարից: Չեմ հասկանում ձեր հարցը»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը լրագրողների հետ շփվելիս:
«Դժվարանում եմ ձեր հարցը հասկանալու հարցում: Եվ ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ ձեզ տեղեկություն եմ հայտնել հանդիպման մասին»,- հավելել է Պեսկովը:
--00—ՄՀ